Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա՝ մարտի 7-ի որոշմամբ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց ՀՀ Շիրակի մարզպետ:

Ֆ. Ցոլակյանը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ազգային անվտանգության պետի տեղակալի պաշտոնը: Նշենք, որ ՀՀ կառավարության անդամները ծափահարությամբ ընդունեցին Ֆ. Ցոլակյանի նշանակումը:

Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարական էր տվել փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո՝ Շիրակի մարզում Սերժ Սարգսյանի պարտության պատճառով: