Թուրքիայի արեւելյան Վան նահանգում մարտի 7-ին կրկին երկրաշարժ է գրանցվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  մարտի 7-ին, առավոտյան 05։21-ին, Վան քաղաքի մերձակայքում գտնվող Աշաղը Գյոլալան գյուղում 4,2 մագտնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժը գրանցվել է 6 կմ խորության վրա։

Թեեւ երկրաշարժը ուժեղ չի եղել, սակայն բնակչության շրջանում խուճապի առիթ է դարձել։

Նշենք, որ Վանի նահանգում 2011-ի հոկտեմբերի 23-ին տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով մահացել էր ավելի քան 600 մարդ: Նոյեմբերի 9-ին երկրորդ երկրաշարժն էր տեղի ունեցել` 5,7 մագնիտուդով, որն ավելացրել է զոհերի եւ ավերածությունների թիվը: