Gazeta.ru-ի նոր գլխավոր խմբագիր է նշանակվել Սվետլանա ԼոլաեւանԼ Այս մասին նշված է պարբերականի սեփականատեր SUP Media-ի մամուլի հաղրոդագրությունում: Մինչ այդ Լոլաեւան զբաղեցրել է գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը: Նա 2007-ից աշխատել է «Մեկնաբանություններ» բաժնի խմբագրի պաշտոնում: 2012-ի մարտից եղել է գլխավոր խմբագրի տեղակալը, նաեւ քաղաքականության, մեկնաբանությունների եւ նորությունների բաժինների պատասխանատուն, հաղորդում է ROEM.RU-ն:

Հիշեցնենք, որ Միխայիլ Կոտովը Gazeta.ru-ի գլխավոր խմբագրի պաշտոնը լքել է մարտի 4-ին: Ինքը` Կոտովը իր հեռանալու պատճառը չի նշել, նշելով միայն, որ հեռանում է սեփական ցանկությամբ: Lenta.ru-ի աղբյուրը հայտնել է, որ գլխավոր խմբագրի գործառույթների մեծ մասն իր վրա կվերցնի Gazeta.ru-ի եւ Championat.com-ի գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեեւը:

Սերգեեւը հայտարարել է, որ Կոտովի հեռանալու պատճառը պարբերականի կորպորատիվ կառավարման մեջ փոփոխություններն են: Ընկերությունում որոշել են, որ խմբագրությունը եւ բոլոր բաժինները պետք է ուղղակիորեն ենթարկվեն գործադիր տնօրենին, ոչ թե` գլխավոր խմբագրին, ինչպես եղել է մինչ այդ: