Հայաստանում 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել արտոնության նոր համակարգ՝ շահութահարկի նվազեցում նոր աշխատատեղեր ստեղծելիս: Այդ մասին այսօր՝ մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Կառավարության հաստատած կարգի համաձայն՝ արտոնություն ստանալու համար տնտեսվարողները պետք է ներկայացնեն ներդրումային ծրագիր, որը էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունների ու ՊԵԿ-ի եզրակացությամբ պետք է հաստատվի ՀՀ կառավարության կողմից; Արտոնությունը չի տարածվելու առեւտրի եւ ֆինանսական միջնորդության ոլորտների վրա:

Աշխատատեղերի թվի հետ կապված, ըստ Տ. Դավթյանի, սահմանափակումներ չկան: Շահութահարկը կարող է նվազեցվել շահույթի մինչեւ 30%-ի չափով:

Նշենք նաեւ, որ ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց նաեւ գործարար  եւ ներդրումային միջավայրի բարելավման 2013 թ. ծրագիրը, որով նախատեսսվում են մոտ 50 միջոցառումներ: