«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 7-ին դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.74 դրամ; Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.06%-ով կամ 0.26 կետով:

Բորսայում այսօր վաճառվել է 5,87 մլն դոլար;

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքի էական փոփոխություններ չկան՝ դոլարը գնվում եւ վաճառվում է 409-412 դրամ միջակայքում: Սակայն չի բացառվում, որ մարտի 8-ին կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի անկումը կշարունակի:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր սակարկվել է 1.30 դոլարի մակարդակին մոտ: Ներդրողները սպասում են Եվրոպայի կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցում, ինչը զսպում է եվրոյի աճը:

Ռուսաստանի կենտրոնական բանկը բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,7628 ռուբլի: