Հրազդան քաղաքի ծննդատան հետնամասում դիահերձարան է գտնվում։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Երբեմն  հղի կինը, որը պատրաստվում է րոպեներ հետո մայրանալ, հիվանդանոցի մուտքի մոտ հանդիպում է դիակ տեղափոխող մեքենայի։

Հրազդանցիները պատմում են, որ նախկինում ծննդատւնը այլ տեղում էր, հետո տեղափոխեցին։ Այժմ հղի կամ ծննդաբերած կանայք խուսափում են պատուհանից դուրս նայել, քանի որ, ինչպես հրազդանցիներն են պատմում, դիակ բերել-տանելուց բացի՝ այլ տեսարան չեն տեսնում ու հոգեբանորեն ճնշվում են։ Մեզ հետ զրույցում հրազգանցիները պատմեցին, որ ծննդատանը երեխա լույս աշխարհ գալուց շատ հաճախ դհոլ-զուռնային զուգահեռ հնչում է դուդուկի տխուր երաժշտությունը»,- գրում է «Առավոտը»: