Ինգուշիայի Օրջոնոկիձեւսկի ավանում գտնվող միջնակարգ դպրոցի մոտ երկուշաբթի առավոտյան հայտնաբերված ռումբը ականազերծելիս պայթել է։
Պայթուցիկ սարքը հայտնաբերելուց հետո դպրոցականներն անմիջապես տեղահանվել են, եւ դեպքի վայրն անմիջապես շրջափակվել է։
Риа Новости-ի հաղորդմամբ, ռումբի պայթյունի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ-հետախուզական խմբերը։




























