Մարտի 8-ին, ժամը 20.10-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Թոթովենցի փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























