Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ՌԴ Մոսկվա քաղաքում ձերբակալվել եւ մարտի 8-ին Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 42-ամյա Մարինա Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2011 թ. մարտի 19-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:




























