Հայաստանում ապրիլի 1-7-ին անցկացվելու է «Արեւավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը: Փառատոնն անցկացվում է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան եւ Հայաստանի նկարիչների միությունը` մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Նկարիչների միության Facebook-յան էջից:

Փառատոնի թեմաներն են` գիրքն ու գրատպությունը, ըստ ցանկության: Փառատոնին կարող են մասնակցել երգիծանկարիչները, գրազարդարներն ու գրաֆիկները: Յուրաքանչյուր մասնակցի աշխատանքների (երգիծանկարների, շարժերի, ստրիպների, կոմիքսների, եւ այլն) քանակն անսահմանափակ է:

Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը մարտի 22-ն է: