Այսօր` մարտի 9-ին, ժամը 11.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Օստրովսկի փողոցի թիվ 18 տանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Կարեն Ղուկասյանին պատկանող տանը այրվել է ներքնակ, ծածկոց եւ հատակը (1 քմ):

Կ.Ղուկասյանը հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», այնուհետեւ «Արմենիա» բժշկական կենտրոնի տոկսիկոլոգիական բաժանմունք: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար: