Մարտի 3-9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: