Րաֆֆի Հովհաննիսյանն ո՞վ է, որ ես նրա պահանջին ընթացք տամ:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն` արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանի այն պահանջին, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւս պետք է հրաժարական տա: «Չհասկացա: Ո՞վ ա Րաֆֆի Հովհաննիսյանը, որ ես ընթացք տամ իր պահանջին»,- արձագանքեց Ռաֆիկ Գրիգորյանը: «Ճիշտն ասած ես լսել եմ, որ մեր մարզ է եկել: Էսօր հանգստյան օր է ես հանգստանում եմ, ինքն էլ որոշել է գալ մեր մարզ»,- ավելացրեց Րաֆիկ Գրիգորյանը:
Գեղարքունիքի մարզպետ. Րաֆֆի Հովհաննիսյանն ո՞վ ա, որ ես իր պահանջով հրաժարական տա
Տեղադրություն




























