Մարտի 10-ին, ժամը 12.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորքի 5-րդ զանգվածում` նախկին կոշիկի գործարանում:

Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.41-ին, մարվել` 12.50-ին:

Ըստ նախնական տվյալների` արտադրամասից այրվել է 700 քմ հատված` պենոպլաստով: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: