«ՏաԹեւեր » ճոպանուղու տարեկան տեխզննման եւ սպասարկման աշխատանքներ ավարտվել են, ճոպանուղին պատրաստ է ուղեւորափոխադրումների:

Ս.թ. մարտի 12-ից ճուպանուղու շահագործումն իրականցվելու է ամենօրյա ռեժիմով, այն է` 10:00 – 18:00 ժամային գրաֆիկով, շաբաթական վեց օր` բացառությամբ երկուշաբթի օրվանից, որը պրոֆիլակտիկ օր է:

Հայաստանի ոչ աշխատանքային երկուշաբթի օրերին (ՀՀ կառավարության որոշումներով ոչ աշխատանքային սահմանված երկուշաբթի օրեր, տոն եւ հիշատակի օրեր, Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրեր) ճոպանուղին ուղեւորափոխադրումներ է իրականացնելու ըստ սահմանված 10:00-18:00 ժամային գրաֆիկի: