Երեւանի ավագանու անդամի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ` վերջին վեց ամսում Երեւան քաղաքի բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված լինելու մասին  տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը, ինչպես եւ Երեւան քաղաքի անձնագրային ծառայությունները մարտի 16-ի եւ 17-ի ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով` ժամը 9.00-ից մինչեւ 18.00-ն:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին: