Հայաստանում քայլեր են կատարվում պեռլիտից մեղվափեթակներ պատրաստելու ուղղությամբ: Այդ մասին այսօր` մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մեղվաբույծների ազգային միավորման նախագահ Թելման Նազարյանը:
Նրա տեղեկացմամբ` Հայաստանում ներկայումս տարեկան 30-40 հազ. մեղվափեթակի պահանջարկ կա, իսկ պեռլիտի օգտագործումը հնարավորություն կտա խնայել անտառները: Բացի այդ, պեռլիտից պատրաստված փեթակներն ավելի ամուր են ու ավելի թեթեւ, հնարավորություն են տալիս էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալ: Ըստ Թ. Նազարյանի` ներկայում այս ուղղությամ աշխատանքներ տանում Երեւանի սիլիկատների գործարանը:
Թ. Նազարյանը նշեց, որ Հայաստանում ներկայում 200 հազ. մեղվաընտանիք կա, սակայն խորհրդային տարիներին դրանց թիվը 300 հազար էր:



























