Անհրաժեշտ է սուբսիդավորել ներկրմանը փոխարինող  եւ արտահանմանն ուղված արտադրությունը: Լրագրողներին այսօր` մարտի 11-ին, նման կարծիք է հայտնել Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:   «Այդ ծրագրերը պետք է աջակցություն ստանան պետության կողմից», – հավելել է նա:

Այդ  կապակցությամբ Սաֆարյանը դրական է գնահատել մանր եւ միջին բիզնեսի պետական վարկավորումը 1-12% հասանելի տոկոսադրույքներով` ծրագրերի հեռանկարային լինելու դեպքում 3 տոկոս սուբսիդավորման հնարավորությամբ:   Վարկավորումն իրականացվում է  «ՓՄՁ  ներդրումներ» ունիվերսալ վարկային պետական կազմակերպության կողմից:

Այնուամենայնիվ, Սաֆարյանը հավելել է, որ մասնավոր հատվածի վարկավորման գործում պետության մասնակցությունը պետք է ընդլայնվի եւ դուրս գա փոքր եւ միջին բիզնեսի սահմաններից: «Ռուսաստանում տոկոսադրույքները համադրելի են մեր տոկոսադրույքներին, սակայն այն  առանձնանում է մեզանից  ֆինանսական շուկայում պետական խոշոր բանկերի առկայությամբ», - նշել է Սաֆարյանը: