Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից խորհրդարանում պատասխանել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Մուհարեմ Ըշըքի գրավոր հարցադրմանը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հայտնել է, որ վերջին 10 տարում Թուրքիայի քաղաքացիությունից հրաժարվել է 327 հազար 946 մարդ, 17 հազար 86 մարդ կորցրել է քաղաքացիության իրավունքը, իսկ 8 հազար 244 մարդ՝ հանվել Թուրքիայի քաղաքացիությունից։
ՆԳ նախարարը նշել է, թե 2003-2012 թվականների ընթացքում 124 հազար 647 օտարեկրացու տրվել է Թուրքիայի քաղաքացիություն։ Ըստ ներկայացված թվերի, առաջին տեղում Բուլղարիայի քաղաքացիներն են՝ 44 հազար, որին հետեւում են ադրբեջանցիները՝ 15 հազար, ռուսաստանցիները՝ 7 հազար 518։




























