Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մարտի 18-ին կայցելի Ադրբեջան: Նրա խոսքով`  այս տարի Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում մի քանի համատեղ նախագծեր կիրականացվեն:

«Ես արդեն հանդիպել եմ իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ Բրյուսելում` ՆԱՏՕ-ի միջոցառաման ժամանակ: Մենք քննարկել ենք մի քանի հարցեր: Վստահ եմ, որ մեր պատմական, ռազմավարական համագործակցությունն ու եղբայրությունը էլ ավելի կխորանա: Ես ուրախ եմ, որ ինձ հրավիրել են այցելություն կատարել Ադրբեջան»,-ասել է Ալասանիան, հաղորդում է «Գռուզիա online»-ը:

Հիշեցնենք, որ մարտի 7-8-ին, Վրաստանի ՊՆ ղեկավար Իրակլի Ալասանիան այցելել է Հայաստան: Հայաստանցի իր գործընկեր Սեյրան Օհանյանի հետ հանդպման ժամանակ նա քննարկել է պաշտպանության ոլորտում 2013 թվականին երկու երկրների համագործակցության ծրագիրը: