Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն  է ընդունել նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի 04.03.2013թ. իրազեկումները՝ ս/թ. մարտի 31-ին եւ ապրիլի 1-ից 3-ը ներառյալ Ազատության հրապարակում հավաք  անցկացնելու վերաբերյալ:

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարտի 31-ից մինչեւ ապրիլի 3-ը հավաքները կարող են անցկացվել ժամը 15:00-ից 20:00-ն:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետարանն ավելի վաղ ի գիտություն  էր ընդունել մարտի 25-ից 30-ը ներառյալ Ազատության հրապարակում հավաք  անցկացնելու վերաբերյալ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները. Մարտի 26-ին, 27-ին եւ 28-ին  հավաքները կարող են անցկացվել ժամը 16:00-ից 20:00-ն, իսկ մարտի 29-ին եւ 30-ին՝ ժամը 15:00-ից 20:00:

Նշենք, «Ժառանգություն» կուսակցությունը Ազատության հրապարակը նախապես զբաղեցնում է ամեն օրվա համար, սակայն վերջին հանրահավաքը մարտի 10-ին է անցկացվել, իսկ մյուսը նշանակված է մարտի 15-ին: