Քաղաքացիների սոցիալական վիճակի եւ տնտեսական իրավունքների ոտնհարման հիմնական պատճառը շարունակում է մնալ իրական եւ լիարժեք տնտեսական մրցակցության բացակայությունը, քանի որ ՏՄՊՊՀ-ն.
Հիմնականում հատվածական են ուսումնասիրվել հակամրցակցային դրսեւորումները: Սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրվել եւ հանրությանը ներկայացվել են հաճախ միայն ոչ էական եւ ոչ համակարգային խնդիրներ հարուցող խախտումները:
Բազմաթիվ գերիշխող դիրք ունեցող խոշոր բիզնեսների հակամրցակցային գործունեությունը չի վերհանվել եւ չեն ձեռնարկվել իրական եւ արդյունավետ քայլեր ազատ տնտեսության ձեւավորման համար:
Շարունակել է ցածր մնալ հասարակության կողմից Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ տեղեկացվածության եւ վստահության մակարդակը, ինչի մասին է վկայում Հանձնաժողովին ներկայացված բողոքների սակավաթվությունը (ընդամենը՝ 28):
Արձանագրված դրական զարգացումները
Հանձնաժողովը ԵՄ անդամ երկրների գործընկերների հետ նախաձեռնել է տարբեր սեմինար-քննարկումներ ՀՀ «Պետական օժանդակության վերահսկման մասին» օրենքի նախագծերի մշակման ուղղությամբ:
Հանձնաժողովի կողմից պետական գնումների ոլորտում կատարված ուսումնասիրության արդյունքում 2012 թվականի ընթացքում բացահայտվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտների մասնակցությամբ հակամրցակցային համաձայնության դեպքեր:
Հանձնաժողովն իր պաշտոնական վեբ կայքի միջոցով կազմակերպել եւ իրագործել է առցանց հարցումներ` մի շարք բնագավառներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով:



























