Մարտի 12-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել Ավանի Բաբաջանյան փողոցի 39 շենքի 3 բնակչուհիներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, տան ջեռուցման կաթսայի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Կատարվում է նախաքննություն: