Ոստիկանության Ապարանի բաժնի եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մարտի 11-ին, ժամը 07.45-ին, Ստամբուլ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 27-ամյա Լեռնիկ Ս.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. հունվարի 16-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:



























