Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի քաղաքապետ Լեոնիդ Չերնովեցկու դուստրը՝ Քրիստինան, դարձել է հանդուգն կողոպուտի զոհը…

Տեղական ժամանակով կեսօրին մոտ նրա լիմուզինը շարժվում էր A1 մայրուղով՝ միջազգային «Ռուասսի-Շառլ դե Գոլ» օդանավակայանից դեպի Փարիզ, հաղորդում է AFP-ն: Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել կողոպուտը մեքենայի պատուհանից, Սեն Դենի արվարձանում: Նման կողոպուտները սովարաբար կատարվում են բաց պատուհանից կամ հանցագործը ջարդում է մեքենայի ապակին:

Տուժածի խոսքերով, կողոպտիչը, խլելով պայուսակը, որի մեջ եղել են մատանիներ, ականջօղեր եւ այլ զարդեր՝ 4,5 մլն եվրո արժեքով, անհետացել է: Վարորդի փորձերը՝ հետապնդել նրան, հաջողությամբ չեն պսակվել: Կիեւի քաղաքապետի դստեր մոտ նաեւ 10 հազար եվրո է եղել, որը կողոպտիչը չի տարել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: