Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու լավագույն տարբերակը ընդդիմության միասնական հանդես գալն է, բայց յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում ինչպես մասնակցել: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Ազատության հրապարակում կայացած ասուլիսին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ ԲՀԿ-ն արդեն հայտարարել է իր մասնակցության մասին, իսկ ՀՅԴ-ի հետ շարունակում են բանակցել:
«Թեեւ ամենացանկալի տարբերակը միասնական հանդես գալն է, բայց չի բացառվում, որ առանձին մասնակցենք ընտրություններին»,- նշեց նա:
Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այս շարժմանը մասնակցում է քաղաքացիական մեծամասնությունը, հետեւաբար ցուցակում պետք է լինեն քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներ, քաղաքական դեմքեր: Նա նշեց, որ մարտի 16-ին կտեղեկացնեն վերջնական որոշման մասին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























