Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն պահանջել է, որ խորհրդարանը ուսումնասիրի երկրում ապրող ներգաղթյալ հայաստանցիների խնդիրները եւ լուծումներ առաջարկի։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուի եւ նրա ընկերների կողմից Թուրքիայի խորհրդարանի նախագահությանն ուղղված դիմում-առաջարկի մեջ նշվել է, որ Թուրքիայի խորհրադարանը ոչ միայն իր քաղաքացիների, այլ նաեւ երկրում գտնվող ամեն մարդու խնդիրներով պետք է մոտիկից հետաքրքվի եւ խնդիրների լուծումն առաջարկի։
«Ինչպես նշել էր պարոն վարչապետը, մեր երկրում 100 հազարին մոտ հայաստանցի է գտնվում։ Կարծում եմ, որ այսքան մարդ եթե ապրում եւ աշխատում է Թուրքիայում, դա երկրի հյուրընկալությունն է մատնանշում։ Այդ դեպքում խորհրդարանի պարտականությունն է այդ մարկանց խնդիրներն ուսումնասիրել եւ լուծումներ առաջարկել»,-ասել է Սեզհին Թանրըքուլուն։




























