Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավը, մարտի 12-ին, Սիրիայի Լաթաքիա քաղաքից Մոսկվա է հասցրել Ռուսաստանի ԱՊՀ այլ երկրների ավելի քան 100 քաղաքացիների, ովքեր ցանկացել են լքել Սիրիան: «Իլ-62» օդանավը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում վայրէջք է կատարել Երեւանի ժամանակով 23:50-ին: Օդանավում եղել է 103 մարդ, այդ թվում 39 երեխա, նրանցից 9-ը կրծկեր երեխաներ են:
Սիրիան լքողներից 76-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, 10-ը՝ Ուկրաինայի, 6-ը՝ Բելառուսի, 4-ը՝ Ղազախստանի, 6-ը՝ Մոլդովայի եւ մեկը՝ Ուզբեկստանի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հունվար-փետրվարին Ռուսաստանի ԱԻՆ-ի մի քանի հատուկ չվերթներով Սիրիայից դուրս է բերվել ԱՊՀ երկրների 176 քաղաքացի:




























