Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր՝ մարտի 13-ին, շարունակել է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայցերի քննությունը, ովքեր պահանջում են չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիմել է ՍԴ-ին՝ խնդրելով մերժել հայցերի բավարարումը՝ դրանք համարելով չփաստարկված: ՍԴ-ում լսումները շարունակվում են արդեն երրորդ օրը, իսկ մարտի 14-ին ՍԴ-ն պետք է վճիռ կայացնի:

Դրա հետ կապված, չի բացառվում, որ վերջին օրը ՍԴ-ն աշխատի 24-ժամյա ռեժիմով:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալներով ստացել է մոտ 37 տոկոս ձայն, նա չի ճանաչել այդ արդյունքները եւ հայտարարել, որ ինքն է հաղթող թեկնածուն:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am