Երեւանի Հարավ Արեւմտյան Ա3 թաղամասի Զորավար Անդրանիկի 37 բարձրահարկ շենքի բետոնե ծածկի վրա երեկ` մարտի 12-ին, ժամը 23.00-ից հետո անցորդները ծանր վիճակում հայտնաբերել են մի տղամարդու եւ տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Արմենիա» բժշկական կենտրոնից:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որդեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ արձագանքման խումբը: Տեղում պարզվել է, որ նշված շենքից ցած է նետվել 36-ամյա Վահան Մկրտչյանը: Վերջինս, մինչ փրկարարների ժամանումը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հիվանդանոցից փոխանցեցին, որ նրա մոտ որեւէ տրավմատիկ կոտրվածք չի հայտնաբերվել եւ կյանքին վտանգ չի սպառնում: