Մարտի 13-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս–Երեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար,  անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Արցախի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն պատկանող «ԿամԱԶ» մակնիշի 043 ԼԼ 56 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 57-ամյա Միշա Օհանյան) կողաշրջվել է: Պատահարի հետեւանքով ուղեւորուհի` 82-ամյա Լյուբա Օհանյանն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Հրշեջ–փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Լ. Օհանյանին: Վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից: