Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դասական աճուրդով վաճառքի կհանի ՀՀ արտգործնախարարության արարողակարգի գործակալության ԳԱԶ 311000 մեքենան:
Հարցը ներառված է ՀՀ կառավարության մարտի 14-ի նիստի օրակարգում:
Մեքենան 2002 թ. արտադրություն է, գնահատված է 1,1 մլն դրամ: Աճուրդը չկայանալու դեպքում մեքենայի արժեքը կնվազեցվի 20%-ով:



























