Հայաստանի Հանրապետության կառավարությունը Գյումրի քաղաքի Սահմանապահների փողոցի թիվ 1 եւ թիվ 3 բազմաբնակարան շենքերը անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը:
Որոշման համապատասխան նախագիծը ներառված է ՀՀ կառավարության մարտի 14-ի նիստի օրակարգում:
Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացրած տեղեկանքում նշված է, որ սույն շենքերը գտնվում են ռուսական սահմանապահ զորքերի տեղակայման վայրերում եւ փաստացի օգտագործվում են սահմանապահների ու սպասարկող անձնակազմի կողմից:




























