Շրջանառության հարկը բավականին մեծացրել է առեւտրի մանր սուբյեկտների համար հարկային բեռը: Այս մասին NEWS.am-ին  հայտնեցին փոքր եւ միջին բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ` Հարկային ծառայությունում կլոր սեղանից հետ, որտեղ քննարկվում էին փաստաթղթաշրջանառության  հետ կապված խնդիրները:

2013 թ-ից պատկերը բավականին փոխվել է. նախկին 20% եկամտահարկի փոխարեն ԱԱՀ –ից դուրս գործող առեւտրի օբյեկտները (ԱԱՀ շեմը տարեկան 58,35 մլն դրամի շրջանառության ծավալն է ) հիմա վճարում են շրջանառության 3,5%-ը:  Տոկոսադրույքը հաշվում են ոչ թե մաքուր շահույթից, այլ ընդհանուր շրջանառությունից, որը չափերով մի քանի անգամ ավելին է:

Խնդրելով չնշել իրենց անունները, ձեռներցները հայտարարեցին, որ եթե նոր հարկի դեպքում  նրանք չթաքցնեն իրենց շրջանառության մի մասը, ապա շահույթ չեն տեսնի: