Այսօր՝ մարտի 17-ին, ժամը 10.38-ին ահազանգ է  ստացվել, որ ուժեղ քամուց քշվել եւ կախվել է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 146 շենքի տանիքի երկաթյա ճաղավանդակը. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են երկաթյա ճաղավանդակը (6 գմ) եւ տեղափոխել անվտանգ տարածք: