Բուրիատիայում 15-ամյա աշակերտուհին խոստովանել է մոր սպանությունը: Համաձայն Ռուսաստանի իրավապահ մարմինների տվյալների, նախօրեին 53-ամյա կնոջ մարմինը, բռնության հետքերով, հայտնաբերվել է Գուսինոե օզերո գյուղի տներից մեկում:

Ըստ իրավապահների` աղջիկը հարբած է եղել: Աղջիկը պատմել է, որ ապրել է մոր հետ, ով նույնպես չարաշահել է ալկոհոլը եւ ոչ մի տեղ չի աշխատել: Մարտի 15 –ին մայրն աղջկան առաջարկել է  փորձել սեփական արտադրության ալկոհոլային խմիչքը: Աղջիկը չի հրաժարվել եւ անմիջապես հարբել է: Երեկոյան նրանք վիճաբանել են, եւ աղջիկը հարձակվել է մոր վրա:Նա հրել է մորը, գցել գետին, հետո սկսել խեղդել էլեկտրալարով: Հետո դանակով մի քանի հարված է հասցրել, ինչի արդյունքում մայրը մահացել է տեղում: Փաստով հարուցվել է քրեական գործ: