Այսօր` մարտի 17-ին, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Պետրոսյան փողոցում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և կողաշրջվել, կան տուժածներ: Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Հաղորդվում է, որ միջադեպի հետ կապված լրացուցիչ տեղեկություն կտրվի:




























