Մարտի 18-ին, ժամը 06.50-ի սահմաններում,   Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին  «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան  դուրս  է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել քարերի, ինչի  հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  կատարվում է քննություն: