Մարտի 18-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենան Սեւան-Երեւան ճանապարհի 35 կմ-ին  բախվել  է ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բախման  հետեւանքով «ՎԱԶ-2121»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: