«Յունիբանկը» եւ iMall խանութը, որը ներկայացնում է Apple-ի ողջ տեսականին, հայտարարում են «0%, 0%, 0%+» նոր ակցիայի մեկնարկման մասին: Ակցիայի շրջանակներում հաճախորդները կարող են ձեռքբերել համակարգչային տեխնիկա առավելագույնս մատչելի պայմաններով` կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Վարկի գումարը կազմում է մինչեւ 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Ակցիան գործում է մինչեւ ս.թ. ապրիլի 7-ը:
Եթե վարկի գումարը չի գերազանցում 300 հազ. դրամը, հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր եւ սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ:
«Յունիբանկի» կողմից առաջարկվող շահավետ պայմանները բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիության մակարդակը բնակչության լայն շրջանակների համար: Բանկի ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց թիվն անընդհատ աճում է, ինչի շնորհիվ սպառողական վարկավորման ծավալով «Յունիբանկը» Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է:




























