Մարտի 19-ին լրանում է 10-րդ տարին, երբ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն զորքերը ներխուժեցին Իրաքի տարածք` Սադամ Հուսեյնի ռեժիմը տապալելու համար: Բաղդադում տարելիցը դիմավորել են ահաբեկչությունների շարքով եւ բազմաթիվ զոհերով, հաղորդում է ABC-ն:

56 մարդ զոհվել է, եւս 200-ը տուժել են ականապատված մեքենաների եւ ճանապարհային ականների պայթյունից: Ահաբեկչություններ են եղել փոքր ռեստորանների, ավտոբուսների կանգառների մոտ, հիմնականում Բաղդադում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 22 մարդ է զոհվել Բաղդադի բազմամարդ շուկայի եւ ոստիկանատան մոտ տեղի ուենցած պայթյուններից:

Վերջին շրջանում Իրաքում լարվածության աճ է նկատվում` կապված սուննիների եւ շիաների դիմակայության հետ: Այդ կապակցությամբ որոշվել է Մոսուլ եւ Անբար նահանգներում հետաձգել տեղական ընտրությունները, որոնք նախատեսված էին ապրիլի 20-ին: