Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները, քննարկելով «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում հրապարակված հոդվածը («Քաղաքական մարմնավաճառությունը փոխել է սեռը»), գլխավոր խմբագիր Պավել Գուղեւից պահանջել են «ներողություն խնդրել հասարակությունից»:

Համապատասխան բանաձեւ ընդունելու օգտին քվեարկել են «Եդինայա Ռոսիա»-ի եւ ՌԼԴԿ-ի պատգամավորները: Կոմկուսն ու «Սպրավեդլիվայա Ռոսիան» հրաժարվել են կողմ քվեարկել:

«Լրատվամիջոցների կողմից խոսքի ազատության չարաշահման անթույլատրելիության մասին» հայտարարությունում ասվում է, որ Գուսեւը, թույլ տալով նման հոդվածի հրապարակումը, վիրավորել է «ոչ միայն Պետդումայի պատգամավորներին, այլ կին պատգամավորներին, մայրերին ու կանանց»:

Գուսեւն իր թերթում պատասխանել է, որ մտադիր չէ ներողություն խնդրել: «Ներկայումս գործում է «Լրատվամիջոցների մասին» օրենքը, որի համաձայն եթե հոդվածը սուտ է կամ այն վիրավորում է որեւէ մեկին, չի համապատասխանում իրականությանը, ապա մարդիկ, ում պատիվը վիրավորվել է, կարող են դիմել դատարան, որն էլ կորոշի բոլոր այդ խնդիրները»,-գրել է նա՝ հավելելով, որ Իսաեւը պետք է ներողություն խնդրի այն վիրավորանքների համար, որոնք նա հնչեցրել է ողջ լրագրողական կորպուսի հասցեին: