Այսօր՝ մարտի 19-ին, ժամը 20.00-ի դրությամբ, Հայաստանի տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Աշոցքի եւ Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթեւեկելուց:



























