Այսօր՝ մարտի 19-ին, ժամը 14.34-ին անազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայում` Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում, այրվում է «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դ.Բեկի փողոցում` Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.49-ին, մարվել` 14.52-ին:
Այրվել է «Շեն» ՓԲԸ-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 119 LS 67 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ` Զ. Մանուկյան) շարժիչի հատվածը:




























