Այսօր՝ մարտի 19-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 3 պոլիկլինիկայի մոտակայքում գտնվող կաթսայատան պատը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ փլուզվել է Սարուխանյան փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող չշահագործվող կաթսայատան պատը՝ 15 քմ եւ բետոնե ծածկը՝ 20 քմ:

Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության բաժնի պետ Ս.Գրիգորյանը