Մարտի 19-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Աշտարակ-Բյուրական ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























