Ռուսաստանից մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունները կշարունակվեն ամռանը, ու հնարավոր է՝ աշնանը: Այդ մասին այսօր՝ մարտի 20-ին, ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նախարարի խոսքով՝ բոլոր դեպքերում գազի գնի փոփոխություն կլինի հաջորդ տարի:
Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանից գազ ստանում է 1000 խմ-ն 180 դոլարով:




























