Ռուսաստանի Ատեստավորման գերագույն հանձնաժողովի նախկին նախագահ Ֆելիքս Շամխալովը  կալանքի տակ է մնալու մինչեւ 2013թ. հունիսի 24-ը: Մարտի 20-ին նման որոշում է կայացրել Տվերի դատարանը, հայտնում է  gazeta.ru-ն:

Շամխալովին մեղադրում են խարդախության մեջ: Ըստ հետաքննության տվյալների,  նա, հանցավոր համաձայնության գալով  անհայտ անձանց հետ, յուրացրել է Վնեշէկոնոմբանկին պատկանող 1,5 միլիարդ ռուբլին: 

Շամխալովն ինքը իր նկատմամբ քրեական հետապնդումը կապում է ՎԷԲ-ի  թալանչիական մտադրությունների հետ, որի ղեկավարները ցանկանում են իրենից խլել Մերձմոսկվայի Օդինցովոյե շրջանի խոշոր հողակտորը: