Երեւանի պետական համալսարանի մոտ գտնվող գետնանցումում քիչ առաջ մարդ է մահացել: Այդ մասին դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Հավաքվածները պատմում էին, որ մահացողը ԵՊՀ դասախոս է, նա մահացել է սրտամկանի անբավարարությունից: Մահացողը միջին տարիքի տղամարդ է: Այժմ դեպքի վայրում աշխատում են շտապօգնության աշխատակիցները:

Սակայն ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ մահացողը 69 տարեկան տղամարդ է, ով աշխատում էր որպես հսկիչ: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: