Երեւանի պետական համալսարանի մոտ գտնվող գետանցումում հանկարծամահ եղածը 69-ամյա Սամվել Մ-ն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Շտապօգնություն» ՓԲԸ-ից
Թե ինչն է մահվան պատճառը, կպարզի դատաբժշկական փորձաքննությունը:
Մեզ հաջողվեց պարզել, որ տղամարդը աշխատում է ԵՊՀ-ի պահակակետում եւ դեպքի ժամանակ գնում էր աշխատանքի` ընդունելու երեկոյան հերթափոխը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի պետական համալսարանի մոտ գտնվող գետնանցումում քիչ առաջ մարդ է մահացել: Հավաքվածները խոսում էին, թե մահացողը ԵՊՀ դասախոս է, նա մահացել է սրտամկանի անբավարարությունից: Դեպքի վայրում աշխատում էին շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցները:




























